▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ արժե կրթությունը Հայաստանում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստանյան պետական դպրոցներում կրթությունն անվճար է: Այս մասին ես ամեն օր լսում եմ, բայց ամեն տարի հակառակում եմ համոզվում:

Շատ դպրոցներում կա տնօրենի հարկ: Չզարմանաք: Այդ հարկը դուք առանց իմանալու վճարում եք տարեվերջյան դասարանական նկար, ավարտական վիդեո և վինետկա ունենալիս: Այդ հարկը դուք վճարում եք դասարանում մանրահատակի մաստիկա ու վարագույր ունենալիս:

Կա ծնողկոմիտեի հարկ: Շարունակեք չզարմանալ: Այդ հարկը դուք վճարում եք էքկուրսիա գնալիս, ավարտական ռեստորան գնալիս, ուսուցիչներին ամբողջ դասարանով ծաղիկ ու նվերներ գնելիս: 

Կա ատեստատի գնահատականի հարկ: Այդ արդեն ծանոթ է  «գերազանցիկիզմով» տառապող ծնողներին: 

Այս ամեն ինչը, որ գումարեք վստահաբար Հայաստանի մասնավոր դպրոցներն այնքան էլ թանկ չեն թվա: Ասեմ, որ այնտեղ այս հարկերից շատերը չկան: 
Հիմա բարոյական հարկերի մասին: 

Ծնողը ստիպված է անել ամեն բան, որ երեխան «հետ չմնա ընկերներից»: Սկսած հագ ու կապից մինչև հեռախոս: Ուսուցիչների տեսակ կա, որ հատուկ ռնգային, պաթետիկ ու իր գործի նվիրյալի ոճ ունեն, որ ծնողին կամա ակամա դրդում է նվեր բերելուն: Եթե նվերը ծաղիկ ու ծրար է, սովորաբար սիրող մոր ժպիտով ծաղիկը նվիրում են աշակերտուհիներից մեկին: 

Ուսուցչի տեսակը խեղաթյուրվում է: Նա դառնում է տնօրենի կամակատարն ու խոսափողը: Տնօրենին ձեռնտու չեն բնավորությամբ կայուն մարդիկ: Սովորաբար էդպիսիններից արագ ազատվում են: Իսկ երեխաներն արդեն կրթվում են այդ ծաղիկոտ ու ծրարոտ ձեռքերի մեջ:

Հ.Գ. Ամեն ինչ լավ է լինելու:

Աղասի Միքայելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին