▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանին օրենքով մենաշնորհ կտրվի. նախարար

Lragir.am-ը գրում է. Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան ցնցող հայտարարություն արեց՝ չբացառելով, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ կտրվի: Նա ասաց, որ ուզում է մի բան հայատարարել, որը, վստահ է, քննադատությունների տեղիք կտա:

Ըստ Մինասյանի՝ Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: «Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նավազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաև աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի», հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե այսինքն՝ կառավարությունը փորձում է օրենքով օրինականացնել այն, ինչն այսօր անօրինական կա՞, նա պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ հետևյալը՝ սրանք հարցեր ենք, որոնք պետք է քննարկվեն»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին