▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն՝ դանակահարության ելքով

Մայիսի 29-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի աջ կեսի և ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 33-ամյա Եղիշե Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ նույն օրը, ժամը 02.45-ին, 50-ամյա Սպարտակ Դ.-ն դիմում-մեղայական է ներկայացրել, որ մայիսի 28-ին, ժամը 23-ի սահմաններում, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել է Եղիշե Հ.-ին` պատճառելով վնասվածքները:

Սպարտակ Դ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Սպարտակ Դ.-ն ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին