▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քյարամ Սլոյանի դպրոցում բացվեց իր անվամբ ռազմական դասարան

tert.am-ը գրում է.Այսօր Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում բացվեց Արցախում հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի անվան դասարանը։

Դպրոցի ռազմագիտության դասարանը, որտեղ սովորել է հերոս Քյարամ Սլոյանը, վերանորոգվել է, կահավորվել, դռան կողքին փակցվել է «Քյարամ Սլոյանի անվան ռազմական դասարան» ցուցանակը:


Արտաշավանի թիվ 1 միջնակարգ դպրոց մտնողների համար հենց գլխավոր դռներից պարզ է, որ այստեղ սովորել է Քյարամ Սլոյանը: Մուտքի մոտ Քյարամի մեծ լուսանկարն է, իսկ ներքևում`թարմ ծաղիկներ են խոնարհած:

Բացի լսարանից, տեղի բնակիչ քանդակագործը Քյարամի ընտանիքի համար անակնկալ էր պատրաստել. նա իր նախաձեռնությամբ քանդակել է Քյարամ Սլոյանի կիսանդրին, որը տեղադրվել է իր անվան դասարանում, որպեսզի Քյարամի օրինակով դաստիարակվեն աշակերտներն, ու ռազմագիտության դասին երիտասարդների համար Քյարամի օրինակը բերվի՝ որպես իրենց հասակակից հերոսի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին