▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր նրանց համար , ովքեր կոչ են անում թողնել արտաքին թշնամուն ու գալ ստեղ պայքարել

Ապրիլյան մարտերի ժամանակ, երբ ազգի մեծ մասը ՝ իրար հերթ չտալով, գնում էր սահման, կային մարդիկ, որ սկսեցին բոլորին կոչ անել ՝ հետ գալ ու այդ նույն ոգևորվածությամբ պայքարեն երկրի ներսի թշնամիների դեմ, կային մարդիկ , որ հրաժարվում էին սահման գնալ մինչև սահմանին հարուստի տղա չզոհվեր և այլն: Այդ ամենը բացատրում էին նրանով, որ իբր ազերին սահմանինա միայն կրակում իսկ մեր երկրի ղեկավարությունը արդեն քանի տարի է ներսից քայքայում է երկիրը: Ղեկավարության կատարածի մասին բան չեմ ասի, նորություն չի լինի ոչ մեկիդ համար, բոլորդ էլ տեսնում եք ամեն ինչ ու իրանց դեմ մենակ ստատուսով ու կես ժամանոց ցույցերով պայքարելը մի տեսակ անլուրջա:
Հիմա բոլոր նրանց համար , ովքեր կոչ են անում թողնել արտաքին թշնամուն ու գալ ստեղ պայքարել, ովքեր նույնիսկ զինվորներին են կոչ անում դիրքերից իջնել: Դուք պատկերացնում եք թուրքը /ազերին/ ինչա՞, դուք հասկանում եք , եթե թուրքը ոտք դնի հայի հողին ինչե՞ր կանի: Այդ ժամանակ երնեկ եք տալու հիմիկվա ղեկավարների թալանին:
1915 թվականին թուրքերը բռնաբարում էին կանանց ու աղջիկներին ՝ իրենց ամուսինների ու երեխաների աչքի առաջ, հոր աչքի առաջ կտրում էին երեխայի վիզը, երեխաների առաջ , հոր գլխով ֆուտբոլ էին խաղում, երեխաներին այնքան սոված էին պահում,որ սովից մահանում էին, էլի՞ շարունակեմ, ինձ թվում է հերիք է:
Ապրիլյան մարտերի ժամանա ադրբեջանական բանակի կազմում կռվող վարձկան զորքերի ահաբեկիչները բռնաբարում էին ադրբեջանական գյուղերի բնակիչներին, թալանում էին գյուղերը, պատկերացնում եք հային ի՞նչ կանեն: Պատրաստ ե՞ք այդ ամենին: Դժվար: 
Երևանում ցույցի ժամանակ քաղմաս ընգնելուց ինչ ասես ասում եք սաղին, բայց թուրքերի գալուց քաղմաս չի լինելու՝ լավագույն դեպքում գնդակահարելու են, դա էլ դեռ երանելի մահա լինելու , եթե մենակ գնդակահարումով պրծնեք:
Ես չեմ ասում համախմբվեք սրա - նրա շուրջ, ուղղակի պետք չի թուրքի ու ներկայիս ղեկավարների դեմ պայքարի մեջ հավասարություն դնել ու կարևորել երկրորդ տարբերակը: Դուք չեք գնում , ձեր խնդիրն է, բայց գնացողներին մի պարտադրեք ձեր սխալ կարծիքը:
Արցախը գրավելուց մեկ շաբաթ հետո ազերին կլինի Սյունիքում, հետո Արարատում , հետո կհասնի Երևան ու կգնա դեպի Գյումրի ու Ալավերդի: Համաձայնեք, որ դա ավելի դաժան բան է , քան մեր երկրի իշխանությունը: Մենակ թե առանց փիլիսոփայության:
Ու ոչ մեկ հանկարծ այս գրածիս մեջ ինչ-որ մեկի կողմ կամ դեմ համախմբվելու կոչ չտեսնի, պատերազմով վախեցնելու տողեր չտեսնի, իսկական կռվողին չես կարող պատերազմով վախեցնես, իսկ նախադասությունից վախեցողը կապ չունի պատերազմի հետ ու լռիվ մեկա ՝ ինքը կվախենա, թե ոչ:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին