▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կռիվ արեց զինկոմիսարիատում, որ իրեն Արցախ տանեն. «Ես մամայի բալա չեմ...»


Blognews.am-ը գրում է, որ այցելել է Գյումրի և հանդիպել գյումրեցի զոհված զինծառայողների ընտանիքների հետ:  

Հանդիպեցինք ապրիլի 1-ին Արցախում զոհված գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքին: Ամեն անգամ շատ դժվար է այցելել որդեկորույս ընտանիքներին, դժվար է գտնել բառեր, որոնք կմխիթարեն այդ մարդկանց վիշտը, բայց այդ ամենն էլ ավելի դժվար է, երբ այցելում ես ու տեսնում, թե հոգեկան ցավի հետ մեկտեղ ինչ ծանր սոցիալական պայմաններում են ապրում մեր հերոս տղաների ընտանիքները:

Վլադիմիրի ընտանիքը բնակվում է երկաթգծի ավանում գտնվող և նախկինում ինչ-որ հիմնարկության պատկանած, հետագայում բնակելիի վերածված երկհարկանի կառույցի մի հատվածում`փլված, խարխուլ ու խոնավ մի սենյակում, որը նույնիսկ իրենց չի պատկանում:  

Որդու զոհվելուց հետո ընտանիքին թույլատրել են հարևանությամբ գտնվող չօգտագործվող սենյակն ավելացնել ընդհանուր բնակմակերեսին`որպես բնակարային պայմանների բարելավում: Տունը վերանորոգված չէ, որպես օգնություն տրամադրված գումարներից միայն կարողացել են պատուհաններ տեղադրել: 

Վլադիմիրի 80-ամյա պապիկը` Գառնիկ Ազատյանը, պատմում է, որ Մադաղիսում ծառայություն անցնող Վլադիմիրն ապրիլից մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թալիշ` ջոկի հրամանատար էր: Ապրիլի 1-ին Թալիշի թեժ մարտերի ժամանակ նա առաջին զոհերից է եղել: Ծանր վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում և հոսպիտալի ճանապարհին մահացել: Նրա զոհվելուց մի քանի ժամ անց հակառակորդը Թալիշը վերցրել է: 

«Վիլոս հնարավորություն ուներ իր ծառայությունն Իջևանում անցնել, քանի որ բանակ զորակոչվելու ժամանակ ավագ եղբայրը ծառայում էր Իջևանում: Բայց դեմ  գնաց բոլորին, կռիվ արեց զինկոմիսարիատում  ու Արցախ մեկնեց: Դա իր կամքն էր, հողը նրան կանչում էր: Ասում էր` ես մամայի բալա չեմ, որ չգնամ, ես գնում եմ հայրենիքի հանդեպ իմ պարտքը կատարելու»: 


 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին