▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց սա է թուրքական դիվանագիտություն ասվածը, որ այժմ կիրառում է Իլհամը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Պատմագրության մեջ շատ եմ հանդիպել թուրքական դիվանագիտության մասին դրական գնահատականների, սակայն թե իրականում ինչպիսին է այն՝ տեսնում ենք հենց Ադրբեջանի օրինակով: Ավելի քան 10 տարի կրտսեր Ալիևը խոսում էր ՄԱԿ-ի 4 բանաձևերի ու սեփական հողերը ռազմական ճանապարհով ազատագրելու՝ Ադրբեջանի իրավունքի մասին: Ապրիլյան անհաջող փորձից հետո նա փոխեց խոսքի ուղղվածությունը. այժմ խոսում է 4 բանաձևերի ու հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին՝ որպես ապրիլյան պատերազմի նախաձեռնող ներկայացնելով Հայաստանը: Կարևոր չի, որ ասվածը սուտ է՝ Հայաստանը չի եղել հարձակվողը, միևնույն է, դրան ոչ-ոք բարձր մակարդակով հանդիպումներին չի անդրադառնում, իսկ բազմաթիվ անգամ կրկնված սուտը ճշմարտության տեղ անցնելու հատկանիշ ունի: Հենց սա է թուրքական դիվանագիտություն ասվածը, որ այժմ կիրառում է Իլհամը:

Վախթանգ Սիրադեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին