▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան այս 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ 18 տարեկան զորավարներ ունենք

Տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի վարչական շենքի բակում՝ ք.Երևան, Զաքիյան 2 հասցեում տեղի է ունեցել օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշի դիմաքանդակի բացման արարողությունը: Հեղինակը հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանն է (Չուբարը) (16.06.1923 - 23.03.2009):

Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։

Մեր փոքրիկ հարցախույզի ընթացքում քաղաքացիները ողջունեցին այս գաղափարը, սակայն հույս չունեն, որ որևէ բան է փոխվելու դատական համակարգում.

«Մենք առաջին հերթին երկրում տիրող անարդարությունից ենք տուժում: Ամեն ինչի մեջ անարդարություն կա: Այսօրվա դատական համակարգն իր գործունեությունը չի կատարում: Ասում են՝ այսինչ մարդու վրա այս հոդվածը հագցրեք, իր հագով կարեք, հոդվածը բերում ու հարմարեցնում են»,-ասաց զրուցակիցներիցս մեկը՝ Անդրանիկը, հավելելով.

«Արդարադատություն չկա, իսկ եթե լինի՝ պետությունն էլ կլինի: Անարդարության հետ է կապված նաև արտագաղթը: Եթե արդարության զգացողություն եղավ, մարդիկ կդիմանան, կպայքարեն, բայց երբ չկա՝ հեռանում են»:

Իսկ այս վերջին ձերբակալությունները՝ ՊՆ համակարգում, նրա կարծիքով՝ ցուցադրության համար են.

«Մենք բոլորս պետք է փոխվենք: Ազգովի զինվոր պետք է լինենք»,-նշեց նա:

Մյուս զրուցակիցս էլ՝ պարոն Նիկոլայը նկատեց.Արցախյան այս 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք 18 տարեկան զորավարներ: Նրանք ցույց տվեցին, որ իրենք են ազգ դաստիարակում: 

 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին