▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրերն իրենց անունով կոչելու կամ սխալներն ուղղելու ժամանակը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Քառօրյա պատերազմը,բացի այն որ սթափեցրեց   սոցիալական  երկարատև դեպրեսիայի մեջ գտնվող հասարակությանը,նաև երևան հանեց պետական ու հատկապես ռազմական կառավարման  ոլորտում բազմաթիվ խնդիրներ։  Հայաստանում  կառավարման անարդյունավետությունը հանրային գիտակցության  մեջ ընկալվել է  կամ  մոնոպոլիաների դոմիանտության կամ Բանակի վրա ծախսվող գումարների տեսքով։ Հասարակությունը, մեծամասամբ ճարահայտյալ, ընդունել է կառավարման բյուրոկրատական մոդելը,  քանի որ ոչ մի ազդեցություն չունի  փոխզսպելու իշխանությանը։ Ըննդիմությունը կաթվածահար  վիճակում է,քաղաքացիական նախաձեռնություններն էլ վերջին շրջանում ավելի շատ զբաղված են եղել ինքնախարազանմամբ ու չունեն բավարար իմունիտետ  համախմբելու լայն սեգմենտներին։

Ապրիլյան դեպքերը  երկրում նախևառաջ մթնոլորտ փոխեցին։ Հասարակությունը հերթական անգամ  հասկացրեց,որ պատրաստ է համակգործակցել նույնիսկ ամենաբիրտ իշխանության հետ։ Սա բացառիկ ինքնագիտակցության դրսևորում է,որը սակայն միակողմանի լինել չի կարող։ Պատերազմը ներքաղաքական խնդիր չէ,որ հաղթող ու պարտվող կողմեր լինեն։ Սա համազգային խնդիր է ու հաղթանակի կամ պարտության կրողը լինելու են բոլորը անխտիր։  Բնականաբար իշխանությունը ինչ – որ կերպ պիտի արձագանքի հանրային աջակցությանը։ Այժմ հարաբերական անդորր է և  ժամանակ  կա սխալների ուղղում կատարելու։ Պատերազմի ժամանակ հանրությունը,ինչ ու ոչ նաև  քաղաքական ուժերը հրաժարականներ էին պահանջում,ինչը էմոցիոնալ առումով միգուցե հասկանալի է,սակայն այդ պահին ոչ նպատակահարմար։

Այժմ  սխալները ուղղելուն ոչինչ չի խանգարում։  Ցավոք,ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում միակ կայացած պետական ինստիտուտը՝ ՀՀ Զինված ուժերը աշխատանքների կազմակերպման  ու իրացման հարցում բազմաթիվ խնդիրներ ունեն։ Հրաժարականներ իհարկե եղան ու դեռ  կլինեն (դիցուք այսօր էլ բարձրաստիճան գեներալ է ձերբակալվել),սակայն դրանք չեն լինի միանգամից ու կլինեն դոզավորված։ Մի պարզ պատճառով,այն խնդիրները,որոնք վեր հանեց պատերազմը այլևս քողարկել հնարավոր չէ։ Կայացած Բանակը իշխանությունների միակ ալիբիին էր խաղաղ պայամաններում ։ Այժմ դա մեղմ ասած ակտուալ չէ։ Իսկ հրաժարականների հարցում հապշտապ եղրակացություններ անելու կարքի չկա։ Իշխանական ու ռազմական էլիտաները Հայաստանում իրենց ենաթակաների հետ հարաբերվելիս մշտապես առաջնորդվել են պարզ մի մեխանիզմով,որը ժառգոնային լեզվով ասած հետևյալ պրիզամայի տրամաբանության մեջ  է տեղավորվում ՝ « Մուծվիր,որ ապրես» ։ Էլիտայի գլուխ կանգնած  գեներալը կարող է և տեղյակ չլինել իր ենթակաների կողմից իրականցվող վատ կառավարման  ու դավադրության կազմակերպման մասին,քանի որ այդ հարաբերություններում առկա  է  նաև քավոր-սանիկական ու քրեական տիպաբանության հարաբերություններ։ Դրանք մեկը մյուսի հանդեպ վստահություն ու նվիրվածություն են պահանջում։  Սակայն երբ խնդիրը դուրս է գալիս ջրի երես,բնականաբար պատասխանատվություն կրում է անմիջական  ոլորտի ղեկավարը։ Հետևաբար, խնդիրը գերատեսչությունների, իրենց ենթակաների աշխատանքի ճիշտ կազմակերպման ու  հստակ դերաբաշխվածության բացակայության մեջ  է։ Եվ միայն այս պրոբլեմները կարգավորելու դեպքում արժե  պատասխանատվության կանչել մեղավորներին։  Որովհետև  հանրությունը չի բավարավելու միայն պաշտոնանկությունների մասին լուրեր լսելով, պահանջելու է դատական պատասխանատվության կանչել տվյալ պաշտոնյաին, քանզի հավատացած է որ տվյալ չինովնիկը չէր կարող ինքնագլուխ թալանել ու հարստահարել,եթե չունենար համապատասխան հավանություն իր վերադասից։  Իսկ թափանցիկ դատավարություններ Հայաստանում հազվադեպ են լինում, որովհետև պատասխանատվության ենթարկվողը իրեն անմիջական սպառնացող վտանգի դեպքում կսկսի անուններ թվարկել ու այդ դեպքում մեղավորների կծիկը կարող է շատ ընդարձակվել։

 

Նարեկ Ադամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին