▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի գլխավոր խորհրդականին ևս անհանգստացրել է ցեղասպանության բանաձևի քննարկումը Բունդեսթագում

Թուրքիայում թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր շրջանակներից շարունակվում են «անհանգիստ» արձագանքները` կապված Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի` հունիսի 2-ին տեղի ունենալիք քննարկմանն ու քվեարկության հետ:

Հերթական անհանգստությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իհսան Շեները: Վերջինս, նշելով, որ հայոց հարցը վաղուց ի վեր օգտագործվում է Թուրքիային նեղը գցելու նպատակով, Գերմանիային խորհուրդ է տվել «չմտնել հայկական սփյուռքի կազմակերպած խաղերի մեջ»:

Շեները հայտարարել է, որ «1915-ի դեպքերը» իբրև ցեղասպանություն որակող բանաձևը չի արտացոլում իրականությունը` կրկին մեջբերելով պատմաբանների հանձնաժողով կազմելու թուրքական կողմի առաջարկը: Թուրք պաշտոնյայի խոսքով վերջին 14 տարում Էրդողանը Թուրքիան դարձրել է այնպիսի երկիր, որը կարողանում է իր խոսքն ասել աշխարհին, ինչն անհանգստացնում է շատերին և հենց այդ անհանգստության պատճառով է, որ նշյալ ժամանակահատվածում հաճախակի օրակարգ է բերվում հայկական հարցը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին տեղի ունենալիք նիստում քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի օրակարգ բերելը առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին