▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերը շատ սխալ են սնվում.Վտանգավոր ուտելիքների ցանկը

Հունիսի 2-ն Առողջ սնվելու օրն է: Կյանքի որակն ու տևողությունը կախված են սննդից.

«Մահացությունների հիմնական պատճառը ոչ ինֆեկցիոն բնույթի են՝ սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ճարպակալում: Պատճառը ոչ առողջ սնունդն է, միրգ-բանջարեղենի քիչ օգտագործումը, աղի, շաքարի չարաշահումը: Իսկ առողջ սնունդ օգտագործելով կարող են կանխել այս հիվանդությունների առաջացումը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայերն իրենց ամենօրյա էներգիան ստանում են հացից, մակարոնեղենից, շաքարավազից.

«Պետք է օգտագործել թեփով, ոչ թե երկրորդ, երրորդ սորտի հաց: Շաքարավազն, օրինակ՝ համարվում է դատարկ կալորիա, էներգիայից բացի ոչինչ չի տալիս և առողջարարության առումով վերջին տեղում է, քանի որ համարվում է այս դարի ամենաէժան ու օրենսգրքով չբացառվող թմրադեղը: Մարդն ինչքան ուտում է, էլի ու էլի ուզում է: Եթե այն բացառեք՝ ձեզ ոչինչ չի պատահի, պարզապես ավելի առողջ ու երջանիկ կլինեք:  Վտանգավոր սնունդների շարքում երկրորդ տեղում մակարոնեղենն է: Մարդիկ սրա փոխարեն մի քիչ ավելի օգտակար սնունդ  կարող են օգտագործել.լոբի, սիսեռ և այլն: Երրորդ տեղում աղն ու պանիրն են: Վերջինի փոխարեն մածուն, կաթ, կաթնաշոռ կարելի է օգտագործել, որովհետև շատ աղի է: Աղն, ի դեպ, բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Վտանգավոր են նաև մշակված մսամթերքները, պահածոները, գազավորված ըմպելիքները: Հարցն այստեղ ոչ միայն սոցիալ-տնտեսական վիճակի մեջ է, այլև մարդկանց չիմանալու»,-նկատեց դիետոլոգը: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին