▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օպտիլացումից մինչև Մանդիլյան, ելույթ ունեցողներից մինչև զանգ կախողներ

Հայաստանից լավ տեղ չի լինելու, մտածում եմ՝ արդեն դագաղ պատվիրեմ, որ էստեղ մեռնեմ...Ջեդի Գիլ

Գարիկ Սեփխանյանը՝ ծանր մանկության, հոր կորստի, սկզբնական փուլում կնոջ հետ հարաբերությունների դժվարության մասին

Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Երևանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը



2016-06-02 16:11:38

Երևանի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գրքի շնորհանդեսը զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների համար: Միջոցառմանը ներկա էին առաջատար զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հյուրանոցային տնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

 Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի արդյունավետ համագործակցության արդյունքում այսօր ունենք նոր էլեկտրոնային զբոսաշրջային արդյունք, որը 2797-ամյա մայրաքաղաքն աշխարհին է ներկայացնում որպես զբոսաշրջության նորարար և ժամանակակից քաղաք:

 «Հայկական վիրտուալ համալսարանի հետ սա մեր արդեն հերթական համագործակցությունն է: 2015-ին հրատարակվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը՝ 3 լեզուներով: Այսօր արդեն ներբեռնելով գիրքը՝ կարելի է Երևանի մասին ստանալ տեղեկատվություն միանգամից 7 լեզուներով: Զբոսաշրջային գրքի պատրաստման գործընթացին ՀՎՀ թիմին միացել են նաև Երևան քաղաքի պատմության թանագարանի, տուրիզմի բաժնի և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները: Հուսով եմ, որ էլեկտրոնային այս գիրքը օգտակար կլինի մայրաքաղաքի զբոսաշրջային ոլորտի համար», - նշել է Մարիա Բարաղամյանը: 
 Երևանը և նրա շրջակայքն ընթերցողներին լավագույնս ներկայացնելու համար գրքում օգտագործված են բազմաթիվ տեսահոլովակներ, ինտերակտիվ քարտեզներ, վիրտուալ շրջագայություններ, նկարների պատկերասրահներ, եռաչափ պատկերներ, համայնապատկերներ և հետաքրքիր պատմություններ: 
 Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը, ներկայացնելով գրքի հնարավորությունները և անդրադառնալով դրա ստեղծման ընթացքին, հատուկ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրքի պատրաստման և տարածման հարցում ցուցաբերած աջակցության համար:
 «Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է մեր նախաձեռնությունների կողքին, ինչն իսկապես ավելի է ոգեշնչում և, վստահ եմ, անպայման հաջողելու ենք: Կարծում եմ՝ այս գիրքը կարևոր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մայրաքաղաքի համար՝ զբոսաշրջության զարգացման և Երևանը վիրտուալ տիրույթում նման ձևաչափով ներկայացնելու առումով: Վստահ եմ, որ տուրիստական ուղեցույցը մեծ հաջողություն կունենա ճիշտ այնպես, ինչպես այս շարքի առաջին գիրքը, որն արդեն ավելի քան 16 հազար ընթերցող է ներբեռնել կամ առցանց դիտել», - նշել է Երվանդ Զորյանը: 
 Գիրքի առանձնահատկություններից է նաև քաղաքային վեց շրջագայությունների ու զբոսանքների մեկօրյա փաթեթը, ինչը գիրքը դարձնում է զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույց: 
 Գիրքը կարելի է անվճար տեսնել կամ ներբեռնել՝ այցելելով Հայկական վիրտուալ համալսարանի կայքէջը՝ www.avc-agbu.org հասցեով կամ հավաքելով «AVC» Apple iBooks Store-ում կամ Joomag-ում: Դրանք հասանելի են նաև բազմաթիվ թվային համակարգերի համար՝ այս կերպ ընդգրկելով առավել ընդարձակ լսարան:
 Գրքի հղումը կարելի է գտնել նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի զբոսաշրջության բաժնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.