▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օդային տարածքը հանձնում ենք, 200 միլիոն դոլարի զինտեխնիկան ստանում

Armtimes.com-ը գրում է.

Երեկ բոլորովին անսպասելիորեն կառավարությունը հունիսի 27-ին հրավիրած Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը:

Պայմանագիրն ԱԺ գլխադասային՝ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է դեռեւս հունիսի 3-ին, սակայն, թե՛ հունիսի 6-ին սկսված հերթական քառօրյայում, թե՛ 13-17-ը տեղի ունեցած ԱԺ արտահերթ նստաշրջաններում այն չքննարկվեց: ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամները հայտարարում են, թե իրենք այդ հարցում շտապելու բան չունեն, կարող են աշնանային նստաշրջանում էլ քննարկել, բայց հանկարծ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար հրավիրած արտահերթ նստաշրջանի օրակարգ են ընդգրկել այդ հարցը:

Երեկ միաժամանակ մի ուշագրավ հրապարակում էլ տեղի ունեցավ: «Հունիսի 21- 23-ը աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը»,- տեղեկացնում է պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։ Հունիսի 22-ին ՊՆ պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել ՌԴ պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության եւ «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ:

Նշվում է, որ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Սակայն չի նշվում, թե խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է:

Արդյոք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների այս այցը, հանդիպումները նշանակո՞ւմ են, թե արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանն ի վերջո կմատակարարի 200 միլիոն դոլար արժողությամբ զինտեխնիկան, որի վերաբերյալ փաստաթղթերը ՀՀ ԱԺ-ն մեկ տարի առաջ է վավերացրել, բայց այդպես էլ չի ստացել այդ զենքը: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թեեւ չհաստատեց, բայց նաեւ չհերքեց, որ հանդիպումներն ու պայմանավորվածությունները վերաբերում են հենց այդ զինտեխնիկային, որի առաքումը ՌԴ-ն անհասկանալի պատճառներով հետաձգում է: «Չեմ կարող ասել, ՀՀ-ն ՌԴ-ի հետ զենքի ձեռքբերման երկարաժամկետ ծրագրեր ունի, իսկ այդ 200 միլիոն դոլարը դրանց մի մասն է»,- պատասխանեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին