▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տանկով ԱԱԾ դարպասներին հարվածողն արդարացվեց

 A1plus.am-ը գրում է. Դատավոր Գագիկ Պողոսյանը, մոտ 2 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո, րոպեներ առաջ արդարացրեց Արտակ Գևորգյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։  Պաշտպան Տիգրան Սաֆարյանի խոսքով՝ ինքը դեռ նախորդ դատական նիստում էր կարծում, որ մեղադրողը հրաժարվելու է մեղադրանքից, քանի որ ԱԱԾ-ն որևէ պահանջ չուներ Արտակ Գևորգյանից։

Բարոյական վնասի փոխհատուցման հայց կներկայացվի թե ոչ՝ պարզ կդառնա պաշտպանի և Արտակ Գևորգյանի քննարկումից հետո։

Թղթե հրասայլի գործով մեղադրանքից հրաժարվեցին

Քիչ առաջ մեղադրողը հրաժարվեց թղթե հրասայլով ԱԱԾ դարպասներին հարվածելու մեջ մեղադրվող Արտակ Գևորգյանի մեղադրանքից՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին