▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռադիկ Մարտիրոսյանը միակն է, ով պատրաստ է ղեկավարել «քոսոտ» երկրի գիտության ոլորտը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Ռադիկ Մարտիրոսյանը մրցույթից դուրս է

 Գիտությունների ազգային ակադեմիայում օրեր անց տեղի կունենան նախագահի ընտրություններ: Եթե մամուլի հրապարակումները ճիշտ են, ապա առանձնապես ընտրելու հարց էլ չկա, ասում են՝ միակ թեկնածուն լինելու է ներկայիս նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ով վերջին տասը տարիներին անընդհատ ղեկավարել է Ակադեմիան:

Ռ.Մարտիրոսյանը կարծես մոնոպոլացրել է այս ոլորտը, ընտրությանը հաշված օրեր են մնացել, իսկ առաջադրվելու մասին որևէ մեկը չի հայտարարել: Այնպես չէ, որ Ռ.Մարտիրոսյանը գերազանց ղեկավար է ու նրա օրոք գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել, բայց գոնե այս պահին նա մրցակիցներ չունի: Պետք է սպասել մինչև ընտրության օրը, եթե մինչ այդ թեկնածուներ չհայտնվեն, ապա պետք է շնորհակալություն հայտնել Ռ.Մարտիրոսյանին՝ չափազանց մեծ զոհողության համար: Նա միակն է, ով պատրաստ է ղեկավարել «քոսոտ» երկրի գիտության ոլորտը: Ինչպես հիշում ենք, ապրիլյան դեպքերից մեկ ամիս անց, պարզաբանելով թե ինչու, օրինակ, Հայաստանը զենք չի արտադրում, ակադեմիկոսն անկեղծացել էր, թե՝ «Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:

Իսկ եթե լուրջ, ապա այս հայտարարությունից հետո ԳԱԱ նախագահը պետք է առանց ավելորդ աղմուկի հեռանար պաշտոնից, եթե ոչ ժամանակից շուտ, ապա գոնե հերթական ընտրությանը չառաջադրվելու տարբերակով:

Բազում պատճառներով մեր երկրում գիտությամբ զբաղվում են հիմնականում միջինից բարձր տարիքի մարդիկ: Ժամանակն է թարմացնել այս ոլորտը, աջակցել երիտասարդ գիտնականներին: Ու այդ նպատակն իրականացնելու համար ԳԱԱ-ի ղեկավարումը ևս պետք է հանձնել երիտասարդ, բայց միևնույն ժամանակ փորձառու անձնավորության: Հանդուրժել Ռ. Մարտիրոսյանին ԳԱԱ նախագահի պաշտոնում, նշանակում է աչք փակել Հայաստանում գիտության ոլորտի ետընթացի վրա:

 

 

Ալիսա Մանուկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին