▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմը չի վերջացել պարոնայք հանգստի մեկնող իշխանավորներ

Մինչև ապրիլյան պատերազմը մեր իշխանությունն անգամ մոռացել էր, որ գտնվում է պատերազմանակ իրավիճակում, որ կարող է ամեն րոպե պատերազմը վերսկսկվի: Որ ասում եմ պատերազմ, հենց նկատի ունեմ ապրիլյան պատերազմի մասշտաբի պատերազմ: Ապրիլյան պատերազմից հետո կարծես բոլորն էլ սթափվեցին ու բոլորն էլ սկսեցին մտածել ԵՐԿՐԻ մասին: Հիմա նորից քիչ- քիչ ալիքը մարում է: Շատ ձևական դուրս եկանք... Ախր պատերազմը խաղ ու պար չէ, ախր պատերազմը ինքնահաստատվելու միջոց չէ... Ապրիլյան պատերազմի մեր զոհերը անհամամետ շատ քիչ կլինեին, եթե... լավ եթեներից չեմ խոսա, շատ եմ խոսացել, ավելի լավ է ասելիքս ասեմ: Պարտադիր պետք է մարդ մահանա, որ իր մասին լավը խոսաք, ճոխ թաղում անեք, պարտադիր պետք է մեկը ծանր վիրավորվի , որ սկսեք լացակումած դռնեդուռ ընկնել ու գումար հավաքել արտերկրում բուժում կազմակերպելու համար: Իսկ ավելի լավ չի լինի, որ մենք կատարենք կանխարգելիչ քայլեր, որ մենք միասնական ու միահամուռ լինենք բանակաԶԻՆՈՒԹՅԱՆ գործում: Ապրիլյան պատերազմից պարզ դարձավ, որ կրակի տակ, որ թիրախի տակ հենց զինվորն է ու կրտսեր հրամկազմը, հենց այն մարդիկ ովքեր բանակի կորզին են: Հեչ լսեցիք մի գեներալ քերծվածք ստացած լինի... Ինչ եմ ուզում ասել, որ ասում եմ ԲԱՆԱԿ, էտ նկատի ունեմ բանակի կորիզը՝ զինվոր և կրտսեր հրամկազմ, այն մարդիկ, ովքեր դուրս են եկել ժողովուրդի ծոցից... Պատերազմը չի վերջացել պարոնայք հանգստի մեկնող իշխանավորներ, մի քիչ ոտներդ կախ քցեք...

Կիլիկիա Հայաստան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին