▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միսնկի խումբը Սարգսյանին եւ Ալիեւին հիշեցնում է

a1plus.am-ը գրում է. ԵԱՀԿ   Մինսկի խմբի համանախագահներն այսօր  կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝  հարգել պայմանավորվածությունները, որոնք արտացոլված են Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնագրերում։

«Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերացնել  այն խոչնդոտները, որոնք առկա են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի առաքելության առջեւ։ Մենք նաեւ  բովանդակային բանակցությունների   եւ ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ստեղծման կոչ ենք անում։   Մենք շարունակելու ենք  աջակցել կողմերին՝  երկու նախագահների վերջին երկու հանդիպումներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նյութը՝  սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին