▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ տեղեկություն Հռոմի պապի Renault logan-ով ոգևորվածների համար

«Հռոմի պապի Renault logan-ով ոգևորված իմ հայրենակիցներին ուզում եմ հուշել, որ եթե նույնիսկ Ֆրանցիսկոս պապը ընդգծված, գիտակցված համեստ կենսաձևն է ընտրել՝ նաև դիվանագիտական շաղախով, բոլոր դեպքերում այդ մասին խոսելիս լավ կլինի հիշենք, որ դա նաև կաթոլիկ եկեղեցու պահանջն է: Կաթոլիկակական բարոյականությունը վաղուց խարսխվում է սոցիալական հավասարության և ինքնազոհաբերության վրա, և Վատիկանն ու ողջ կաթոլիկ եկեղեցին ունեն հստակ ձևակերպված սոցիալական դոկտրին՝ որպես աշխարհում ահագնացող նյութապաշտությանը հավասարակշռության մարտահրավեր: Ի տարբերություն բուրժուական բողոքականության, կաթոլիկ եկեղեցին հավասարության կարևորությունը տեսնում է ոչ միայն դրախտում, այլև այս երկրավոր, անցողիկ կյանքում: Իհարկե անցյալում ունենալով ինկվիզիցաների, ՛՛մեղքերի թողության՛՛ ինդուլգենցիոն ինստիտուտը ևլն, կաթոլիկ եկեղեցին ներկայումս փորձում արդարամտության իր տեղը հստակեցնել մարդկային և քրիստոնեական առաքինությունների շարքում: Այս երկար նախաբանիս նպատան այն էր, որ առաջարկեմ՝ պապի այցելության առիթն օգտագործել ոչ միայն անձերին համեմատելու, այլև ինստիտուտները: Լավ առիթ է փորձել հասկանալ՝ ո՞րն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մարդու և մարդկային համակեցության դոկտրինը, ի՞նչ է մեր եկեղեցին ուզում իր հետևորդից, ինչպե՞ս է ուզում, և ո՞րն է ապագային միտված տեսլականը: Ո՞րն է Հայ Առաքելական Եկեղեցու հավասարության, ազատության, հանդուրժողականության, սիրո կոչը և պահանջը, ո՞րն է ՛՛հոգևոր դաստիարակության՛՛ և ՛՛հոգևոր կրթության՛՛ խարիսխը, որի ՛՛տերը՛՛ լինելու հավակնություն ունի մեր եկեղեցին, բայց քարոզից զատ դժվար է տեսնել դրան հասնելու Հայ Առաքելական Եկեղեցու նախանշած ճանապարհը: Դատապարտու՞մ, թե՞ օրհնում է Հայ Առաքելական Եկեղեցին նյութապաշտությունը, անտարբե՞ր է, թե՞ կարծիք ունի ավելորդ ճոխության նկատմամբ, հավասա՞ր է մարդը մեր եկեղեցու առաջ, թե՞ աստիճանակարգված, և այս ամենն ինչո՞վ է արտահայտված՝ գրավոր տեքստով, ապրելու կերպով, գործողություններով....»,-գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը  ֆեյսբուքյան իր էջում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին