▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավն իմ սրտում ես աղոթում եմ այստեղ.Հռոմի պապ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:Հանրապետության Նախագահը և երկու հովվապետերը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սրբազան Քահանայապետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը:

Ապա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի գրառում էկատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հյուրերի գրքում.

«Ցավն իմ սրտում ես աղոթում եմ այստեղ, որպեսզի այլևս երբեք չլինեն նման ողբերգություններ, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա ինչպես հաղթահարել չարը բարով:
Թող Աստված սիրելի հայ ժողովրդին և համայն աշխարհին խաղաղություն և սփոփանք պարգևի: Թող Աստված պաշտպանի հայ ժողովրդի հիշողությունը:
Հիշողությունը չպետք է խամրի կամ մոռացվի, հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուր է»,-գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին