▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանում 23-ամյա տղան ձեռքը թողել է քաշիչ հաստոցի տակ ու տեղում մահացել

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի նախկին «Սիրիուս» գործարանի տարածքում գտնվող «Առողջ սունկ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված արտադրամասում հայտնաբերել են աշխատակցի՝ Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ, 23-ամյա Հմայակ Բաբաջանյանի դին: Վերջինս արտադրամասում աշխատանքներ կատարելու ժամանակ ձեռքը թողել է քաշիչ հաստոցի տակ, ինչի հետևանքով էլ հաստոցը քաշել է նրան դեպի վտանգավոր հատվածը, ով տեղում մահացել է; Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Ողբերգական դեպքի հետևանքով մահացած Հմայակ Բաբաջանյանը

 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին