▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բ-ն կաթողիկոսոմոբիլ կունենա՞

Հռոմի Պապը, Գյումրիում շրջել է պապոմոբիլով ու իր մեքենա է հրավիրել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին: 

Այս մասին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել է Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին՝ նշելով, որ սա եզակի դեպքերից է: 

Ֆեդերիկո Լոմբարդին նաև նուրբ հումոր  է արել, թե գուցե Գարեգին Երկրորդն էլ ունենա նման մեքենա՝ կաթողիկոսոմոբիլ: 

Հիշեցնենք, որ ոգևորված ու հիացած փաստից, որ Հռոմի պապը Հայաստանում շրջում է «Renault» մակնիշի մեքենայով, համացանցի հայ օգտատերեը քննադատաբար  հիշել էին հայ բարձրաստիճան հոգևորականների թանկարժեք մեքենաների մասին: 

 

Հեղինակ՝ 

Անի Հարությունյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին