▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության հայտարարությունը՝ Շահեն Հարությունյանին բերման ենթարկելու մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս:

Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա:

Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական վարույթին ապահովվել է օրինական ներկայացուցչի և փաստաբանի մասնակցությունը: Նկատի ունենալով, որ Շահեն Հարությունյանը որպես պայմանական դատապարտված անչափահաս գտնվում է պատժի կատարման ստորաբաժանման վերահսկողության տակ, վարչական վարույթն իրականացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը:

 

Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ոստիկանները Գյուրիում առևանգել են Շահեն Հարությունյանին:

Ըստ նրա` Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսկոսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ:

Ավելի ուշ Asekose.am-ին  Շահեն Հարությունյանը ասել է. «Գնացել էի Գյումրի, կրկին ուզում էի պաստառ  պարզել, սակայն դեռ անցակետի մոտ արդեն ինձ բերման ենթարկեցին: Նշեմ, որ քաղբանտարկյալներին վերաբերող պաստառը, սակայն, չէր երևում, այսինքն` բերման ենթարկելու պահին նրանք չէին կարող տեսնել ոչ պաստառը, ոչ էլ շապիկիս նկարը, որին հայրս է պատկերված: Պատճառն այն, որ այդ շապիկի վրայից ես մեկ այլ շապիկ էի կրում»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին