▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում առեւանգել են մի խումբ ակտիվիստների

armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակի մոտից առևանգել են ակտիվիստներ Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին, Ռազմիկ Մանուկյանին:

Այս մասին գրված է Պայքար ազատության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ակտիվիստներից մի քանիսին հարվածներ են հասցրել: Գրառումից րոպեներ անց ՀԽ-ի լրատվության պատասխանատու Վարուժան Ավետիսյանը տարածել է հաղորդագրություն, ըստ որի Գագիկ Եղիազարյանին և մյուսներին ոստիկանություն են տարել այսօր ժամը 18-ին Հանրապետության Հրապարակում նախատեսված ֆլեշմոբին նրանց հավանական մասնակցությունը խափանելու նպատակով

«Քիչ առաջ Գագիկ Եղիազարյանի ընտանիքի անդամներից տեղեկացանք, որ կեսօրին Մասիս քաղաքում գտնվող նրա տուն են այցելել ոստիկանության ծառայողներ և ծանուցագիր են ներկայացրել Մասիսի ոստիկանության բաժին ներկայանալու համար: Ծանուցագիրը կազմված է օրենքի խախտմամբ: Ծանուցագրում նշված է, որ անհայտ անձի ներկայացրած ահազանգով հարուցված քրեական գործով են նրան հրավիրում ոստիկանության բաժին: Իրականում Գագիկ Եղիազարյանին և մյուսներին ոստիկանություն են տանում այսօր ժամը 18-ին Հանրապետության Հրապարակում Հռոմի պապի այցի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հիշեցնող Ֆլեշմոբին նրանց հավանական մասնակցությունը խափանելու նպատակով: Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ նրանց հետ միասին ապօրինի կերպով ոստիկանություն են տարել նաև Ռազմիկ Մանուկյանին: Մեր տեղեկություններով՝ նրանք գտնվում են Ոստիկանության Մաշտոցի բաժնում:»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին