▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ էի փափագում այցելել այս երկիր.Հռոմի պապը՝ Հանրապետության հրապարակում

Երևանի Հանրապետության հրապարակում հարյուրավոր քաղաքացիներ եկել էին ողջունելու Հռոմի Ֆրանցիսկոս պապին.

«Ուրախ ենք, որ նա որոշել է գալ Հայաստան: Թող նրա կողմից անընդհատ շեշտվող խաղաղությունը լինի»,-նշում էին նրանք:

Ավելու ուշ իր ելույթում Հռոմի պապն ասաց, որ առաջին քրիստոնյա երկիր այցելելն իր փափագն է եղել. «Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն՝ ամրակուռ հավատով և սոսկալի տառապանքներով հյուսված, մի պատմություն՝ հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր՝ ձեզ հետ հանդիպելու և սրտի խորքից բխող իմ զգացումը արտահայտելու. այն ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկե Եկեղեցու, որ ձեզ սիրում է և ձեր կողքին է:

Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը. ընդամենը մի դար է անցել Մեծ Եղեռնից, որ ձեզ պատուհասեց: Այս «սոսկալի եւ խելագար ջարդը», այս անարդարության ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդը իր մարմնի վրա կրեց, միշտ տպավորված է մնում հիշողության մեջ և այրում է սիրտը»,-նշեց Հռոմի պապը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին