▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի խորհրդանշական նվերը՝ Հռոմի պապին

Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապի մասնակցությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողության և Խաղաղության աղոթքից հետո հայ ժողովրդի անունից խորհրդանշական նվեր փոխանցվեց Ֆրանցիսկոս պապին՝  Նոյան տապանի մանրակերտը, որը դրված էր Սիսն ու Մասիսը պատկերող քանդակի վրա: Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, Իսրայելից, Քուվեյթից, Իրանից ժամանած հայորդիներն իրենց ձեռքում կրում էին այդ երկրներից բերված հողով և ջրով լցված սափորներ:

Հողը և ջուրն օրհնելու նվիրական արարողությունից հետո Հռոմի պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը ջրեցին որթատունկը։

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին