▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 16-ամյա աղջիկը 7-րդ հարկից ընկել է «սելֆի» անելու հետևանքով

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 25-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող խանութներից մեկի տանիքին քաղաքացի կա ընկած. Պարզվել է, որ տուժողը 16-ամյա աղջիկ է և  ընկել է 7-րդ հարկի բնակարաններից մեկից:

Փրկարարները Ժ. Ե.-ին (2000 թ. ծնված) տանիքից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Թերթ.am-ը գրում է, որ հայտնի է դարձել, որ աղջիկը վայր էր ընկել ոչ թե ինքնասպանություն գործելու, այլ դժբախտ պատահարի հետևանքով` «սելֆի» անելու ժամանակ:  Բժշկական կենտրոնից  նաև տեղեկացել են,  որ աղջկա առողջական վիճակը կայուն ծանր է, ունի գիտակցություն,  իսկ հիմնական վնասվածքները  ծնոտի շրջանում են` կոտրվածքներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին