▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին «անհայտ» զոհ Ադրբեջանի բանակում

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv-ին հունիսի 24-ին տեղեկացրել է,որ ադրբեջանական բանակում հերթական մահն է գրանցվել,որը կրկին գաղտնի է պահվել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից...Զոհվածը՝Բաքվի Սաբունչիի շրջանից զորակոչված,1996 թ-ին ծնված Էզզաման Զեյնալզադեն է,որը ծառայել է Ղազախի շրջանի "N" զորամասում...Զոհվածի հարազատները Meydan Tv-ի լրագրողին բողոքել են,որ ՊՆ-ի ներկայացուցիչներն ասել են,որ չգիտեն թե ինչից է մահացել ասկյար Զեյնալզադեն...Հուղարկավորությունն էլ գաղտնի են արել և ոչ մի ԶԼՄ-ի տեղյակ չեն պահել...
Հիշեցնեմ,որ չորս օր առաջ նույն Meydan Tv-ին տեղեկացրել էր,որ նախօրեին Ադրբեջանի բանակում գրանցվել էր ևս երկու զոհ,որոնց մասին Զաքիր Հասանովի գերատեսչությունը կրկին լռել էր...

Գագիկ  Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին