▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03;40-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 24-ամյա Շավարշ Պետրոսյանը Խորենացի փողոցից դեպի Սարի Թաղի բարձունք ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 34 AF 262 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել սեփական տան բակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Շ. Պետրոսյանը, ում առաջինը օգնության են հասել բնակիչները, դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին