▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի «պատասխանը» Հռոմի պապի` Հայաստան կատարած այցին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ադրբեջանական մամուլը տարածում է ապատեղեկատվություն, թե ԻԻՀ հոգևոր առաջնորդը` Ալի Խամենեին մահացել է: Ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ երեկվանից անդադար գրում են այդ մասին, և հետաքրքիր է, որ ապատեղեկատվության աղբյուրն իսրայելական ինչ-որ «Debka» կայք է: 

Այն, որ իսրայելական նշված ռեսուրսը կարող էր ադրբեջանական պատվեր կատարել և նմանատիպ հոդված հրապարակել, տրամաբանական է, եթե հաշվի առնենք մի քանի կարևոր հանգամանքներ.

1) Ադրբեջանական մամուլում նշված ապատեղեկատվությունը տարածվեց «լույսից արագ», և դա այն դեպքում, երբ չկա տեղեկությունը հաստատող վստահելի աղբյուր: Առավել ևս ԻԻՀ հոգևոր առաջնորդի «մահվան մասին» ոչինչ չկա հենց իրանական մամուլում: 

2) Ադրբեջանական մեդիա մամուլը ևս խիստ գրաքննության տակ է գտնվում, և եթե տարածվում է նմանատիպ տեղեկատվություն Իրանի թշնամական երկրի` Իսրայելի ինչ-որ մի կայքի վրա հղումով, ապա դա պատահական լինել չի կարող, հետևաբար արվում է պետական վերնախավի հրամանով:

3) Հռոմի պապի այցը մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանի թե՛ քաղաքական շրջանակներում և թե հասարակության մեջ: Տրամաբանական է, որ առաջ է եկել այսպիսի հարց. «Ինչպե՞ս պատասխանել Հռոմի պապի` Հայաստան այցին»: Պատասխանը պետք է լիներ սա. «Բաքու հրավիրենք շիայական աշխարհի հոգևոր առաջնորդին` Ալի Խամենեիին»: Իսկ թե ի՞նչ է եղել դրա շարունակությունը, արդեն պարզ է Խամենեիի մահվան մասին այն հրապարակումներից, որոնցով հեղեղվեց ադրբեջանական մամուլը:

4) Իսրայելի նորանշանակ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ընդամենը մեկ ամիս առաջ, խոսելով Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններից, նշեց. «Բոլոր ոլորտներում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը համապատասխանում է մեր պետությունների շահերին»: Իսկ բոլոր ոլորտներից մեկն էլ տեղեկատվական դաշտում համագործակցությունն է, կողմերից մեկին անհրաժեշտ լինելու դեպքում նաև համատասխան թեմայով ապատեղեկատվության տարածքումը:


Արտյոմ Տոնոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին