▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 27-ին մեկնարկել են  ՀՀ ԳԱԱ-ի կառավարման մարմինների՝ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի ընտրությունները:

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովին 159 հոգուց մասնակցեց 135-ը: Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:

Արդյունքում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել  է ՀՀ ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում:

Քվեարկությանը մասնակցել է  129-ը հոգի, որից 108-ը կողմ է քվեարկել  Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությանը, 19-ը՝ դեմ, 2-ի քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին