▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԱԳՆ-ն խայտառակում է Ալիևին

Ռուս-իսրայելացի բլոգգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը մեկնել է Բաքու: Ամեն բան նորմալ կլիներ միայն այն դեպքում , եթե Լապշինը չլիներ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: 2011 թվականին բլոգգերը առաջին իսրայելացին էր, որի անունը գրվեց այդ ցուցակում՝ Արցախ այցելության համար: Լապշինը այդ փաստի առթիվ տված հարցազրույցում հայտարարել է, որ շատ ուրախ է որ հայտնվել է «սև ցուցակում»: Եվ, չնայած այդ ուրախությանը, նա հունիսի 15-ին նստում է Թբիլիսի-Բաքու գնացքը և անարգել մուտք է գործում Ադրբեջանի հանրապետության մայրաքաղաք Բաքու:

Բաքու ժամանումից հետո , նա իր LiveJournal պարբերականում գրում է «Ես հիմա էլ շատ ուրախ եմ , որ ինձ՝ հասարակ քաղաքացուս, դասել են նախագահների և համաշխարհային աստղերի ցուցակում: Ֆորմուլա-1 մրցաշարհի կապակցությամբ բոլոր սահմանափակումները հանվել են, որպեսզի աղմուկ չբարձրանա: Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսել , որպեսզի խայտառակ չլինի աշխարհի առաջ: Այս է պատճառը , որ ինձ թույլատրել են ոտք դնեմ այս երկիր»:

Բայց ՝ Ֆորմուլա-1 մրցաշարի սկսվելու ժամանակ Լապշինը արդեն լքել էր Բաքուն, նա հունիսի 19-ին գնացել էր Թեհրան: Այս քայլով Լապշինը ուղղակի ստորացրել է Ադրբեջանի ղեկավարությանը և ամբողջ ԱԳ նախարարությանը:
Բաքվից վերադառնալուց հետո Լապշինը հոդված է գրում Ադրբեջանում ապրող փախստականների ՝ նրանց դժվարությունների ու վատ պայմանների մասին:

Այս ամենի մեջ ամենագլխավորը այդ «սև ցուցակ» կոչվածի միֆն է: Եթե Լապշինը եղել է «սև ցուցակում» ապա նա ոչ մի կերպ չէր կարող անցնել Ադրբեջանի հանրապետության սահմանը, իսկ 2011 թվականին երկրի ԱԳՆ պաշտոնապես հայտարարել է , որ Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանում հայտարարվում է persona non grata և նրա անունը հայտնվում է «սև ցուցակում»: Այդ օրվանից , եթե ինչ-որ բան փոխված լիներ ապա երկրի ԱԳՆ պատրավոր էր պաշտոնապես հայտարարություն տարածեր, բայց այդ հայտարարությունն էլ չի եղել , համենայնդեպս Ադրբեջանում ոչ ոք տեղյակ չի եղել , որ Լապշինին ցուցակից հանել են : Մնում է միայն մեկ վարկած՝ Ադրբեջանի հանրապետությունը ինչպես ստեղծվել է ստերի վրա, այդպես էլ շարունակում է գոյատևել դրանց հույսին, ցանկացած բառ կամ պայման, որը հնչում է նրանց պետության անունից միֆ է:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին