▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապի այցը հատուկ նշանակություն ունի սիրիահայերի համար.The Associated Press

Հռոմի պապի Հայաստան կատարած այցն առանձնահատուկ նշանակություն ունի պատերազմից փախած սիրիահայերի համար:

 The Associated Press-ում հրապարակված հոդվածում այս մասին գրել է Ավետ Դեմուրյանը:

Խաղաղության մասին խոսքերը կարեւոր են 35-ամյա Անգելա Աղեմյանի եւ նրա երեք երեխաների համար: «Մեզ համար խաղաղությունն ամենակարեւոր բանն է: Մեր ընտանիքում տիրող խաղաղությունը կորսված է»,- Երեւանում պարբերականի թղթակցի հետ զրույցում ասաց Անգելան: «Իսլամական պետության» զինյալներն Անգելայի ամուսնուն սպանել են այն բանի համար, որ չի հրաժարվել քրիստոնեական հավատքից: Երեք երեխաների մայրը մտադիր չէ Սիրիա վերադառնալ, չնայած Հալեպում տուն ունի, նաեւ ծնողներն են մինչեւ հիմա այնտեղ ապրում:

Ըստ հեղինակի, Հայաստանը բազմաթիվ տնտեսական մարտահրավերների առջեւ է կանգնած, բայց «սիրիացի փախստականները հավաստում են, որ ամենաշատը գնահատում են այն ջերմ ընդունելությունը, որին արժանացել են»: Չնայած երկրում տիրող գործազրկության բարձր մակարդակին՝ Ավետ Դեմուրյանը խոստովանում է, որ Սիրիան լքած հայերը կարողացել են աշխատանք գտնել որպես բժիշկ, ոսկերիչ, մեխանիկ, վարսահարդար, խոհարար:

Անգելան ասում է՝ տորթ ու կարկանդակներ է թխում եւ շատ անվտանգ զգում իրեն Հայաստանում:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին