▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարկետի վրայի գեներալներին փոխարինում են դիվանի վրայի հայրենասերները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մարդիկ սկսել են Իլհամ Ալիև ցիտելով հայրենասիրություն քարոզեն: Ալիևի ցանկացած բառաչանք օրենք ընդունողների պահվածքը լռիվ հակառակ էֆեկտն է տալիս, ընդհանրապես Ադրբեջանին գերագնահատող ցանկացած քայլ ատելություն է առաջացնում այդ երկրի ու դրա ղեկավարի դեմ:

Երբ հայ մարդը ՝ դիվանին փռված, ադրբեջանական լրատվական կայքերից փորփրում ու գտնում է զառանցանքներ ու դրանք տարածելով փորձում է հայրենասեր երևալ, ցույց տալ, թե ահավոր մտածում է երկրի համար, կորցրած հողերի ու զինվորի համար, ապա իր արարքները իրար չեն համապատասխանում:

Տունը նստած հողեր պահանջելը անիմաստ ժամանակի կորուստ է: Տանը նստելուց ոչ ոք ձեր սիրուն աչքերի համար հող հետ չի տալու, խոսքը վերաբերվում է հատկապես փիս ընդիմադիր կանանց, որոնք ՝ «800 հեկտար» բառակապակցությունը բերաններին ծամոն սարքած օր ու գիշեր ստատուսվում են , ողբում են , պահանջում են , բայց համոզված եմ , որ նրանց մեծ մասը ապրիլի սկզբերին զոռով իրենց տղաներին ու ամուսիններին տունը կապել են , որ հանկարծ Արցախ չգնան ՝ հայ զինվորին օգնելու համար: Ու եթե պարկետի վրայի գեներալներին տարին մեկ կամ երկու անգամ հնարավոր է տագնապով հանել մի սարի հովին նստեցնել մի քանի օրով , ապա դիվանի վրայի հայրենասերները անգամ սարերի տեղերը չեն իմանում:

Հայաստանի Հանրապետության բանակը օգնության կարիք չունի, բայց ունի ուշադրության և աջակցության կարիք: Երկրի իշխանության դեմ ունեցած խնդիրները բանակի միջոցով լուծելը մեղմ ասած շատ սխալ որոշում է: Երբ սեփական քթի տակ եղած խնդիրները չեք կարողանում լուծել ու չեք կարողանում պահանջներ ներկայացնել համապատասխան մարդկանց, ապա հողեր պահանջելու կոչեր հնչեցնելուն դեռ շատ կա: Երկրում կատարվող հազարավոր խնդիրներ կան , որ կարելի է պահանջել ու ստիպել , որ իշխանությունը կատարի, իսկ բանակի հարցում կարող եք սեփական ներդրումներով ու սեփական օրինակով աջակցեք բանակին: Բայց պետք չի մեկ հատ կոնֆետ տալուց հետո սկսել քթներից բերել ու ամեն տեղ ՝ անկախ թեմայից, բոլորի աչքը մցնել, որ կոնֆետ եք տվել զինվորին ու պահանջներ ներկայացնեք:

Ադրբեջանական զառանցանքների հույսին մի մնացեք, իսկ եթե դա է ձեզ համար միակ ճիշտ տեղեկությունը, ապա կարող եք հետևել վահան մարտիրոսյանի օրինակին, գնալ Վրաստան ու հանձնվել այդ երկրին: Իսկ եթե իրոք ինչ-որ բան ցանկանում եք փոխել , ապա շարքային քաղաքացիների շրջանում շատ են կազմակերպվում աջակցություններ բանակի համար, մասնակցեք դրանցից որևե մեկին, ձեր ունեցած հնարավորությունների չափով աջակցեք ու թիկունք եղեք սահմանին կանգնած զինվորին: Ու անգործությունը պետք չէ արդարացնել ՝ հարկեր ենք վճարում, որ զինվորին մենք օգնենք: Հայ զինվորին աջակցելը բոլորիս պարտքն է ՝ անկախ վճարած հարկերի, մանավանդ ձեզանից շատերը մեկել Նոյի թվերին են հարկ վճարել:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին