▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզա Ծառուկյան. «Հնարավոր է՝ Հռոմի Պապն էլ է կաթոլիկ»

a1plus.am-ը գրում է. Գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մայրը հիմքեր ունի կարծելու, որ իր եւ Հռոմի Պապի միջեւ ընդհանուր եզրեր կան. «Իմ մայրս կաթոլիկ է, հնարավոր է, որ Հռոմի Պապն էլ է կաթոլիկ, ինչ-որ ժառանգական գեներով մի բան անցած լինի»:

Գուցե նաեւ այդ պատճառով է Ռոզա Ծառուկյանը բարեգործ՝ նա կաթոլիկ մորից է ժառանգել այդ գիծը, խղճով եւ բարի կին էր գյուղի մեջ,-հիշում է տիկին Ծառուկյանը. «Մահացել է 87 տարեկան հասակում, բայց ամբողջ հանրությունը նրա թաղման արարողությունը կատարում էին, ոնց որ մի 27 տարեկան կնոջ»:

Տիկին Ծառուկյանը Պապի կյանքն ու կենսագրությունը չգիտի, չի կարող ասել՝ համեստ է նա, թե ձեւեր է թափում: Բացի դրանից, Գագիկ Ծառուկյանի մայրն իր փիլիսոփայությունն ունի. «Ցանկացած մարդ, որ բնությունից ծնվում է, աշխարհ է գալիս, պարտավոր է ենթարկվի բնության օրենքներին եւ իր ստեղծածից անպայման բաժնեմաս հանի կարիքավորներին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին