▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի բիճը

Էրդողանը ծնկի է իջել Պուտինի ոտքերի առաջ, նա պատրաստ է մեկ ուղղաթիռի փոխարեն հազարավոր ուղղաթիռներ նվիրել, մեկ զոհված զինվորի փոխարեն հազարավոր զինվորներ մատաղ անել հանուն Պուտինի և Ռուսաստանի:

2015 թվականի նոյեմբերից շատ քիչ ժամանակ է անցել, քչերն էին հավատում , որ Թուրքիան այսքան կարճ ժամանակում ներողություն կխնդրի: Մի մասը նույնիսկ Թուրքիաից այդպիսի քայլ չէին սպասում:

2016 թվականի հունիս ամսին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարություն է տարածում ՝ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում իր խորին ցավակցությունն է հայտնում ռուս օդաչուի մահվան համար և ներողություն է խնդրում Սու-24-ի խոցման համար»:

2015 թվականի նոյեմբերի 24-ից լարվեցին Ռուսաստանի և Թուրքիաի հարաբերությունները: Թուրքիայի եկամուտների մեծ մասը գալիս է ծովափ այցելող զբոսաշրջիկներից: Ռուսաստանի հետ հարաբերությունների վատանալուց հետո զբոսաշրջիկների թիվը սկսեց նվազել, սկսեցին վաճառքի հանվել ծովափնյա հյուրանոցների մեծ մասը՝ դրանք այլևս չէին կարող աշխատել այդպիսի պայմաններում: Մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանը մեծ հարված հասցրեց Թուրքիաին: Էրդողանի վիճակը այնպես վատացավ , որ ստիպված եղավ մեկ օդաչուի մահվան համար ներողություն խնդրել Պուտինից, ստորանալ աշխարհի առաջ , դառնալ ծաղրի առարկա , բայց մի կերպ փրկել իր ապագան:

Էրդողանի ներողությունները պետք է շարունակական լինեն: Շարունակական , ոչ թե երկրի ու ավելի շատ սեփական շահերից ելնելով այլ Թուրքիա պետության վրա եղած այդքան արյան հետքերը մաքրելու համար: Թուրքիաի անվան հետ է կապվում բազմաթիվ ահաբեկչություններ ու ահաբեկչական խմբավորումներ: Վերջիվերջո Արցախում պատերազմի հրահողը հենց Թուրքիան է , Էրդողանն է հանդիսանում Ալիևի երաշխավորը, Էրդողանի մարդասպաններն են կռվում հանուն Ալիևի գահի: Այդ ամենի համար ո՞վ պետք է ներողություն խնդրի: Էրդողանը դարձավ Թուրքիաի ամենապախարակված նախագահը, ով չունեցավ սեփական սկզբունքներ , ով սեփական շահերի համար պատրաստ է համբուրել ցանկացածի ոտքերը:

Աշոտ Ասատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին