▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու հզոր պայթուն Ստամբուլի օդանավակայանում. 10 զոհ, 60 վիրավոր

Թուրքիայի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում որոտացել է երկու հզոր պայթուն: Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ, իսկ առնվազն 60 հոգի վիրավորվել են: Պայթուններից առաջ մահապարտները ,,Կալաշնիկով,, ինքնաձիգով կրակ են բացել , այնուհետև գործի են դրել պայթուցիկները: Պայթուններից մեկը տեղի է ունեցել միջազգային տերմինալներից մեկում: Վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ ձևավոևվել է ճգնաժամային հանձնաժողով: Կարմիր մահիկի Քերեմ Քինիքը հայտարարել է, որ առայժմ հարկավոր չէ արյուն հանձնել և խնդրել է քաղաքացիներին չծանրաբեռնել հիվանդանոցներին , միաժամանակ խնդրել է արյուն հանձնել Ստամբուլի այն հիվանդանոցներում որտեղ վիրավորներ չեն տեղափոխվել: Աթաթուրքի անվան օդանավակայանը փակ է:

Կարեն Հովհաննիսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին