▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի ահաբեկչության առթիվ CNN-ը հիշել է 1982-ին թուրքական օդանավակայանում հայկական ԱՍԱԼԱ-ի կատարած ահաբեկչությունը

 

Թուրքիայի մեծագույն օդանավակայաններից մեկում՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 28-ի  երեկոյան տեղի ունեցած պայթյուններից մանրամասներ ներկայացնելով՝ CNN Türk-ը, նշում է որ փոխհրաձգությամբ ուղեկցվող նման ահաբեկչություն Թուրքիայի օդանավակայանային պատմության մեջ եղել է 34 տարի առաջ՝ 1982-ին, երբ հայկական ԱՍԱԼԱ-ն Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը: Ինչպես հայտնի է՝ ԱՍԱԼԱ-ի նշանավոր այդ գործողության ժամանակ սպանվել է ինը թուրք ոստիկան, այդ թվում Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերի կողմից եղել է 82 վիրավոր, գործողությունն իրականացրածներից ԱՍԱԼԱ-ի մարտիկ Զոհրապ Սարգսյանը վիրավորվել է, իսկ Լևոն Էքմեքճյանը, ծանր վիրավորվելով, գերի է ընկել։


Թուրքական դատարանի դատավարությունից հետո նա դատապարտվել է մահվան և 1983 թ.-ին կախաղան հանվել: Լևոն Էքմեքջյանը Թուրքիայում մահապատժի ենթարկված վերջին դատապարտյալն է եղել, որի աճյունը  2016-ի հունվարին Ֆրանսիայում բնակվող նրա հարազատների դիմումից հետո հանձնվել է նրանց: 


Հունիսի 28-ի ուշ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված պայթյունների ու հրաձգության հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավոր է 147-ը։ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ պայթյունների հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 

Աղբյուրը`  arevelk

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին