▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրաքը ազատագրել է Ֆալուջան և նախապատրաստվում է Մոսուլում կայանալիք մարտերին

Իրաքի Ֆալուջա քաղաքը գրեթե ավերված է, այն «Դաեշ»-ից հետ գրավելու համար տարվող մարտերից հետո: Պետական մարմինները հայտարարել են, որ կիրակի օրը խմբավորումից հետ է գրավվել վերջին թաղամասը:

Կիրակի օրը Իրաքի անվտանգության ուժերը տեսանյութ են հրապարակել որտեղ երևում է, թե ինչպես են բնակիչները փախչում «Դաեշ» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Շիրքաթի տարածքից: Զինվորները տեղացի ընտանիքներին օգնել են Տիկրիտի շրջան տեղափոխվել:

«Այս հերոսները մեզ ազատել են «Իսլամական Պետություն» խմբավորման ճանկերից, ովքեր մեզ սովամահ էին անում»:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Բրունո Գեդդոյի խոսքերով, դեպի Իրաքի փախստականների ճամբարներ մեծաթիվ փախստականների հոսքը, առաջին օգնության պարագաների պակասի պատճառ է դարձել:

«Մենք այժմ փորձում ենք առաջին օգնություն և կենսական անհրաժեշտության միջոցներ տրամադրել, գոնե նրանց, ովքեր ուժասպառ են»:

Պետական մարմինները չեն խրախուսում բնակիչների վերադարձը Ֆալուջա քանի դեռ նրանք չեն վնասազերծել տարածքը: Գեներալ Աբդուլ Վահաբ Ալսաիդիի խոսքերով, զինվորները հարևանությամբ պայթուցիկների պատրաստման գործարանի մնացորդներ են հայտնաբերել:

«Սա այն թաղամասերից է որոնք մենք մաքրել ենք, և այդ ընթացքում հայտնաբերել ենք պայթուցիկների պատրաստման այս գործարանը: Բազմաթիվ արկղեր այրվել են «Դաեշ»-ի կողմից, սակայն մեզ այնուամենայնիվ հաջողվել է որոշ տեղեկություններ վերծանել»:

Իրաքի ուժերը նախապատրաստվում են սունի մահմեդականների համար հենարան հանդիսացող Մոսուլի գրավմանը: Սակայն ՄԱԿ-ը հավաստում է, որ նախապատրաստվող հարձակումները «Դաեշ»-ի տարածքների այդ թվում նաև Մոսուլի վրա կարող են հանգեցնել ավելի քան 2 միլիոն մարդկանց տեղահանմանը, ի հավելումն 3 միլիոն 500 հազար մարդկանց ովքեր արդեն ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը:

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին