▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարյան հիվանդանոցում նորածին է մահացել. հայրը մեղադրում է բժիշկներին

SHAMSHYAN.com-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել ժամը 09:50-ի սահմաններում, և արդեն նշված հիվանդանոց են ժամանում ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հայրը՝ Արման Մկրտչյանը, երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ քիչ ուշ:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին