▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրահեղձ եղած զինծառայողի մայրն էլ էր դժբախտ պատահարի զոհ դարձել. մանրամասներ

Yerkir.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Երեւանի Նուբարաշենում զորամասի հրաձգարանի մոտ գտնվող ջրամբարում ջրահեղձ եղած 20-ամյա Էդգար Չախլյանը վաղը զարացրվելու էր: Մեզ հետ զրույցում Էդգարի ընկերները հայտնեցին, որ նրա մայրը տարիներ առաջ դժբախտ պատահարի զոհ էր դարձել:

«Էդգարը տան միակ տղան էր, ազնիվ, բարի տղա էր, բոլորի մասին մտածող, բոլորին օգնող, հասնող: Մինչև ծառայելն աշխատում էր,  ծառայության ժամանակ էլ զորամասի ճաշարանում այնպես էր կանոնակարգում, որ բոլորն իրենից գոհ մնան, մտածում էր զորքի մասին»,-ասաց մեր զրույցակիցն ու հայտնեց, որ Էդգարը սիրած աղջիկ ուներ և որոշել էր զորացրվելուց հետո ընտանիք կազմել: Նշենք, որ Չախլյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից էր:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին