▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը

Այսօր 79 տարեկան հասակում մահացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը (Հրաչօ)՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գրողների միությունից:

Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թ. Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:  Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։ Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։

Asekose.am-ը ցավակցում է Հրաչյա Մաթևոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին