▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք ժողովուրդը և հայի վրեժը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքիայում կատարվածից հետո հայ ազգը բաժանվեց երկու խմբերի՝ անտանելի մարդասերների ու վրեժով լցվածների: Անտանելի մարդասերները սկսեցին Գյուլնազ տատու հեքիաթները պատնմել թուրք հասարակ ժողովրդի մասին, մնացածին որակում էին դաժան, սանդիստ, սպառնում էին ջնջել ընկերների ցուցակից բոլոր նրանց ովքեր չեն ցավում թուրք ժողովրդի հետ կատարավածից: Փողոցում թուրք տեսնելուց փայտով չեմ ծեծում, բայց միևնույն ժամանակ չեմ ցավում այդ ժողովրդի հետ կատարված դեպքերից:

Անխելքություն կլինի, եթե մտածենք, որ մեր դարավոր թշնամին Էրդողանն է, որ մեր վրեժը միայն նրանից պետք է ստանանք: Էրդողանը մեկն է այն միլիոնից, որ պատասխան պետք է տան Ցեղասպանության համար: Էրդողանը պահում է իր երկիրը , քանի որ թուրք ժողովրդի մեծ մասը կիսում է նրա տեսակետները, հային համարում են գյավուր, անհավատ և ափսոսում են, որ մինչև վերջ չեն կարողացել կոտորեն:

Մեր տառապանքները սկսել են այն ժամանակ, երբ մենք փորձել ենք թուրք ժողովրդին հավատալ, որ այս թուրքերը ուրիշ են, հների նման չեն, և երբ մենք նրանց մարդու տեղ ենք դրել նրանք կոտորել են մեզ: Վարդան Պետրոսյանը մի լավ խոսք ունի՝ տո թուրքի ուրիշը որնա՞:

Այդ թուրք հասարակ ժողովուրդն է, որ իր սեփական երկրից դուրս ամեն գնով պայքարում է, որ Հայոց ցեղասպանությունը չդատապարտեն, ցույցեր է կազմակերպում ու ուժեղ պայքար է տանում այդ հարցի դեմ: Այդ թուրք հասարակ ժողովուրդն է, որ երկու կոպեկի համար կամավոր է գրվում ու գնում է Արցախ՝ եղբայրական Ադրբեջանի համար կռվելու, Այդ թուրք հասարակ ժողովուրդն է , որ 1915 թվականին թուրքական իշխանությանը օգնում էր, որպեսզի մորթեն հայերին, գիտեք քանի՞ հասարակ թուրք է հայ ընտանիքների հասցեներ փոխանցել երկրի ղեկավարությանը, որպեսզի տան մեջ ամբողջ ընտանիքին վերացնեն: 1915 թվականին թուրքերը մոռթում էին հասարակ հայ ժողովրդին, մոռթում էին քանի որ այդպես էին ուզում, մորթում էին օրորոցի մեջ քնաց երեխաներին, մորթում էին տարեցներին, բռնաբարում ու մոռթում էին կանանց ու աղջիկներին: Գիտեք ինչի՞ համար: Հենց այնպես, որովհետև քրիստոնյա էին, որովհետև այդպես էին ուզում, որովհետև աշխարհում ոչ մի հայ չպետք է մնար: Ու այս ամենը դեռ ամբողջ պատմության մեկ տոկոսն էլ չի:

Շատ շուտ եք զարգացել: Արդեն հասարակ ու ոչ հասարակ թուրք եք որոշում, արդեն ցեղասպանություն կատարած ժողովրդի հանդեպ ցավ եք զգում, իրավունք եք վերապահում ուրիշներին էլ նկատողություն անեք: Դե հասկանալի է, ձեր բարեկամին քնած ժամանակ կացինով գլուխը չեն կտրել, ձեր հարազատին ձեր աչքի առաջ չեն բռնաբարել ու նման այլ անասուն արարքներ չեք տեսել: Դե նրանք էլ մեր պապերն են եղել, ինչ մի ծանր ենք տանում: Վաղուց մեռել, գնացել են...

Աշոտ Ասատրյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին