▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի ծանրորդներն ամբողջ թիմով զրկվեցին Ռիո-2016-ից

Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը զրկվել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) դոպինգի համար ադրբեջանցիներին զրկել է եւս 3 օլիմպիական ուղեգրից, ինչը նշանակում է, որ ադրբեջանցի ծանրորդները չեն մեկնի Ռիո-2016-ին, փոխանցում է haqqin.az-ը:

Դոպինգի պատճառով Ադրբեջանի թիմը զրկվել է Հյուսթոնում կայացած աշխարհի 2015թ․ առաջնությունում վաստակած միավորներից։ Հյուսթոնում ադրբեջանցիներն ունեցել էին 6 ներկայացուցիչ։ 1996-ից հետո առաջին անգամ Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց ադրբեջանցի ծանրորդների։

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին