▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ից կես միլիոն դոլարի հափշտակության մեջ մեղադրվողն ազատ կարձակվի՞

pastinfo.am-ը գրում է. Պաշտպանության նախարարությունից շուրջ կես միլիոն դոլարի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Աշոտ Սարգսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին:

Պաշտպան Արթուր Սարգսյանը միջնորդել է բեկանել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2016թ. կայացված որոշումը, ամբողջությամբ բավարարել միջնորդությունը , Աշոտ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց` գրավով:

Իսկ գրավի չափ սահմանել 1-2 միլիոն ՀՀ դրամ գումար կամ ընտրել անձնական երաշխավորություն:

Հունիսի 21-ին կայացված դատական նիստում, որին ի դեպ ամբաստանյալը չի ներկայացվել իբրև թե առողջական վիճակով պայմանավորված, դատարանը մերժել է Աշոտ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ:

Շարունակությունը՝՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին