▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում կատարված ահաբեկչությունների ժամանակագրությունը

Անցած տարվա հուլիսից մինչ երեկվա ահաբեկչությունը, Թուրքիայում ԻՊ-ի և PKK-ի կողմից հասրակական վայրերում պայթեցումների հետևանքով զոհվել է ավելի քան 250 քաղաքացի:

Ներկայացնում եմ ահաբեկչությունների ժամանակագրությունը:

Հունիսի 28, 2016 թ.: Առնվազն 41 մարդ զոհվել է , իսկ 239 հոգի վիրավորվել է, Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում եռակի պայթեցումների հետևանքով: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ բոլոր ապացույցները տանում են նրան, որ ԻՊ-ն է կանգնած ահաբեկչության հետևում:

Հունիսի 7, 2016 թ.: Առնվազն յոթ ոստիկան եւ չորս քաղաքացի է զոհվել , Ստամբուլի պատմական կենտրոնում ոստիկանական մեքենայի հարևանությամբ պայթեցված ռումբի հետևանքով: Պայթեցումը իրականացրել էր Քրդական ազատ բազեներ (TAK) ազգայնական խումբը, որը սերտ կապված է PKK- ի հետ:

Մարտի 19, 2016 թ.: Երեք իսրայելցիներ և մեկ իրանցի էր սպանվել , իսկ տասնյակները վիրավորվել էին մահապարտ ահաբեկչի կողմից պայթեցված ռումբից, որը տեղի էր ունեցել Ստամբուլի մանրածախ և մշակույթային կենտրոն համարվող Իսթիքլալ պողոտայում: Պայթեցման մեջ մեղադրում էին ԻՊ-ին:

Մարտի 13, 2016 թ.: Առնվազն 34 մարդ էր զոհվել և տասնյակները վիրավորվել էին մահապարտ ահաբեկչի մեքենայում տեղադրված ռումբի պայթունից Անկարայում: Պատասխանատվություն իր վրա էր վերցրել TAK-ը:

Փետրվարի 17, 2016 թ.: 29 հոգի զոհվել էին ռազմական ավտոբուսների մոտ տեղի ունեցած պայթունից Անկարայում: Այս պայթունի պատասխանատվությունը նույնպես Քրդական ազատ բազեներ (TAK) խմբավորման վրա էր:

Հունվարի 12, 2016 թ.: 11 գերմանացի զբոսաշրջիկներ էին զոհվել , իսկ 16-ը վիրավորվել Ստամբուլի Սուլաթանահմեդ թաղամասում մահապարտ ահաբեկչի կողմից պայթեցված ռումբի հետևանքով: Նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ մահապարտ ահաբեկիչը եղել է ԻՊ-ի անդամ:

Հոկտեմբերի 10, 2015 թ.: Սա թերևս ամենաարյունոտ ահաբեկչությունն էր Թուրքիայի պատմության մեջ: Մինչև հիմա հայտնի չէ զոհերի ստույգ թիվը: Պաշտոնական Անկարան հայտարարում էր , որ զոհվել էր 101 հոգի, իսկ վիրավորվել էր ավելի քան 500 մարդ երկու մահապարտ ահաբեկիչների կողմից պայթեցված ռումբերի հետևանքով Անկարայում , խաղաղ հանրահավաքի ժամանակ: Ահաբեկչության մեջ մեղադրում էին ԻՊ-ին:

Հուլիս 20, 2015 թ.: 34 երիտասարդ ակտիվիստներ էին զոհվել, իսկ մոտ 100-ը վիրավորվել , հարավ-արևելյան Սուրուչ սահմանային քաղաքում մահապարտ ահաբեկչի պայթեցրած ռումբի հետևանքով: Այս ահաբեկչության մեջ ևս մեղադրում էին ԻՊ-ին:

Կարեն Հովհաննիսյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին