▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ի ելույթները չեն տարբերվում միմյանց վրա ատամ ունեցող հարևանների վեճերից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած քննարկումների մի հատվածը ոչնչով չէր զիջում 3-րդ մասի կողմերի շենքերից մեկի բակում միմյանց վրա ատամ ունեցող հարևանների զայրացած տիկնանց մտքերի փոխանակությանը: Այն, ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի միջև, ոչ մի կերպ չի կարելի համարել օրենսդիր ամբիոնից հնչած ելույթներ:

Ամեն ինչ սկսեց Ն. Փաշինյանը. Էլ քաչալ շուն, էլ գող փիսո… Ըստ երևույթին նա քննարկվող թեմաների վերաբերյալ ասելիք չուներ ու ելույթը նվիրել էր իր քաղաքական հակառակորդներին, դուրս թողնելով վրեժի այն ալիքը, որ կար կուտակված իր մեջ: Նախկին ՕԵԿ-ականներին Նիկոլն առաջարկում էր կուսակցության ու խմբակցության անունները փոխելուց զատ իրենց անուն ազգանուններն էլ փոխել ու բեղեր պահել՝ անճանաչելի դառնալու համար:

Նաիրա Զոհրաբյանին էլ մեղադրում էր որոշ բաների մասին արտահայտվել վախենալուց, ասելով, թե զանգել է ՀԺ խմբագրություն ու խնդրել ելույթի որոշ հատվածներ չտպագրել:

ՀՎ-ական ու ԲՀԿ-ական տիկնայք էլ հո չէին կարող տակ մնալ: 
Հեղինե Բիշարյանը, հակադարձեց Նիկոլ Փաշինյանին և նշեց. «Եթե այստեղ եկել, պատմում եք ողորմելի, լրագրողական մակարդակի բաներ, ներողություն եմ խնդրում բոլոր պարկեշտ լրագրողներից, դա դեռ չի նշանակում, որ այդ ձեռագիրն աշխատելու է այսուհետ։ Դուք ձեր քթին ուտելու եք։ Մարտի 1-ի արյունն այսօր ձեր վրա է, կոնկրետ քո վրա է։ Տասնյակ հազարավոր մարդկանց մոլորեցնելով՝ տարաք զոհաբերելու և խղճներդ հանգիստ նստեցիք ձեր տանը,- ասաց պատգամավորը, հավելելով,- եթե չափվելու տեղ եք ուզում, եկեք դահլիճից դուրս։ Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի»։

Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից արձագանքեց Փաշինյանին. «Ինչ-որ հայտարարվեց ԱԺ ամբիոնից բացարձակապես սուտ է, ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին իմ ելույթի որոշ մասը խմբագրել և այլ պարբերությամբ տեղադրել, մնացած բոլորը լկտի ու անամոթ սուտ է: Ես իմ արժանիքներից ցածր եմ համարում և տղամարդուն ոչ վայել պահվածք, երբ մարդիկ նման լկտի պահվածք են դրսևորում»:

Ամենազավեշտալին էլ այն էր, որ Նիկոլը կոչ էր անում հիանալ ոչ թե Հռոմի Պապով, այլ մեր երկրի հոգևոր առաջնորդով, այնուհետև, շարունակելով միտքը ցանկություն էր հայտնում հիանալ մեր ԱԺ-ով, էլ չմտածելով թե ինչպես կարելի է հիանալ իր այդ ելույթով, որը հենց մեր ԱԺ-ի մի բաղկացուցիչն է: Ինչպես կարելի է հիանալ իր՝ հենց նոր սադրած ելույթներով, որոնք ևս մեր ԱԺ-ի բաղկացուցիչներն են:

Արման Ղարիբյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին