▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ, որ իրար հասկացանք

Պաշտպանական բնույթի հարցերի մասին վերջին շրջանում կարծես թե շատերն են խոսում։ Ավելին, ոմանք, անգամ ժամկետային զինվորական ծառայության փորձ չունենալով, նախընտրում են հանդես գալ ոչ միայն ապրիլյան առճակատման շուրջ ,,հիմնավորված,, ու ,,սպառիչ,, եզրահանգումներով, այլև իրենց իրավունք են վերապահում համարձակորեն բարձրաձայնել այնպիսի նեղ ռազմավարամասնագիտական թեմաների շուրջ, ինչպիսինն է, օրինակ, վերջին օրերին բավականին մոդայիկ հնչեղություն ստացած հակաօդային պաշտպանության թեման։ Մի կողմից, կարծեք թե ուրախալի է, որ այդ մարդիկ մտահոգ են մեր ժողովրդի համար այնքան կարևոր պաշտպանական խնդիրներով, սակայն մյուս կողմից անչափ ցավալի է, որ նույն այդ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ հրապարակային քննարկումները ևս ունեն սահման, մանավանդ, եթե այդ քննարկումներրը վերաբերում են դեռևս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկրի անվտանգությանը։ Հույս ունեմ, որ իրար հասկացանք։

Սենոր Հասրաթյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին