▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմանալով, որ արտաամուսնական կապի մեջ է և սիրեկաններն էլ 2 եղբայրներն են, փորձել է սպանել

Shamshyan.com-ը գրում է. Ազիզ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, համոզված լինելով, որ հորեղբոր դուստրը՝ Ռ-ն, արտաամուսնական կապի մեջ է գտնվում Կոտայքի մարզի բնակիչներ, եղբայրներ` Ազիզ և Սուրեն Միրոյանների հետ, ապօրինաբար Ռ.Խ-ին կյանքից զրկելու դիտավորությամբ Ռ-ին, ամուսնու մոտ ուղեկցելու պատրվակով, վերջինիս տաքսի ավտոմեքենայով գյուղ տեղափոխելու փոխարեն տարել է կիսաքանդ շինություն, որտեղ իր հետ նախապես վերցրած դանակի բռնակով, ապա դրա շեղբով, բազմաթիվ հարվածներ է հասցրել Ռ-ի դեմքին ու մարմնի այլ մասերին, որից հետո տեսնելով, որ Ռ-ն անշարժ ընկած է գետնին՝ հեռացել է՝ համոզված լինելով, որ սպանել է նրան, մինչդեռ հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ռ-ին հաջողվել է մարմնական վնասվածքներով հանդերձ ջանքեր գործադրելով դուրս գալ ավտոճանապարհ, ապա նկատվելով անցորդների կողմից տեղափոխվել «Արմենիա ՀԲԿ» ՓԲԸ ու ստանալ անհետաձգելի բուժօգնություն: Այսինքն, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 104 հ ոդվածի 1-ին մասով: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին