▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձրև և ամպրոպ է սպասվում.Եղանակը՝ հուլիսին

«Վաղվանից՝ հուլիսի մեկից սկսած, Սև ծովի տարածքից մեր երկրի տարածք կրկին ցիկլոնային դաշտ է տեղափոխվում, որը կգործի մինչև հուլիսի 8-ը: Բայց, դա չի նշանակում, որ անընդհատ անձրև ու ամպրոպ է լինելու, այն կակտիվանա հիմնականում երեկոյան ժամերին: Մարզերի զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում ցիկլոնն ավելի սրված կարտահայտվի: Հատկապես այս շրջաններում տեղումները կսկսվեն ավելի վաղ՝ ցերեկը 14:00-ից հետո:Մայքաղաքում այն կրելու է երակային բնույթ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ Հանրապետության տարբեր հատվածներում հուլիս ամիսը տարբեր նկարագիր է կրելու: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում տեղումների քանակը նորմայից ավել է լինելու: Օդի ջերմաստիճանն այստեղ ամսվա առաջին օրերին հնարավոր է՝ գիշերային ժամերին նվազի մինչև +5, +8, բայց ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում ցերեկային ժամերին նշված մարզերում ջերմաստիճանը կտատանվի  30-33 աստիճանների սահմաններում:

Արարատյան դաշտում, Արմավիրի մարզում, Վայոց Ձորում տեղումները կլինեն նորմայի սահմաններում:

Այստեղ օդի ջերմաստիճանը ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին կիջնի մինչև +12, +15, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում ՝ պայմանավորված հարավային տաք հոսանքների ներթափանցման հետ, ջերմաստիճանը կբարձրանք +37-+39:

Սյունիքի մարզում տեղումների քանակը նորմայից պակաս կլինի:  Ամսվա առաջին օրերին այստեղ գիշերը ջերմաստիճանը կարող է նվազել:

Երևանում տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում: Ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև +12, +14,իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում առանձին օրերին ջերմասիճանը կբարձրանա մինչև +37, +39 աստիճան:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին