▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր՝ հունիսի 30-ին, Արմեն Հովհաննիսյանը դարձավ 22 տարեկան

Այսօր՝ հունիսի 30-ին Արմեն Հովհաննիսյանը դարձնավ 22 տարեկան..Արմենը կյանքը զոհեց, որ մենք ապրենք: Ծնունդդ շնորհավոր Հերոս ջան...
Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին: Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր: Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում: Հաճախել է Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցը: Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում: Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում: Պատրաստվում էր դառնալ օպերատոր: Ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը: Արմեն Հովհաննիսյանի հորեղբայրը մահացել է 18 տարեկանում, ու հայրը որդուն եղբոր անունն էր տվել;2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23: 50-ից մինչև 00: 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ:

Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է:

Հայկական Կիբեր Բանակի կողմից հարձակման են ենթարկվել ադրբեջանական շուրջ 30 կայքեր, ինչը հաջորդել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը: Հայկական Կիբեր Բանակն ադրբեջանական մի շարք կայքերում տեղադրել է հերոսացած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ «Հայկական Կիբեր Բանակ, Ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի», ինչպես նաև հայրենասիրական երգեր:

Հունվարի 28-ին ՀՀ Նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողներ՝ Արիության մեդալով, ևս չորսը Մարտական ծառայության մեդալով:
Հ.Գ. Եկեք չմոռանանք էս տղերքին:

Մանուկ Սահակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին